Քաղաքական

29.09.2020 21:59


Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ (տեսանյութ, լուսանկար)

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ (տեսանյութ, լուսանկար)

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:

Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:

Կեցցե ՛ մեր միասնությունը:

Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները»,-գրել է նա:

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են նախկին բարձրաստիճան հրամանտարներ Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը, Արթուր Աղաբեկյանը, Լեւոն Մնացականյանը եւ այլոք:

1 (1) 3 4 2 (1) 5 6 7 8 9

Այս խորագրի վերջին նյութերը