Լրահոս

30.09.2020 11:06


2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 30-ին դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 292193, վերջին մեկ օրում` 3146 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5102 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 304-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 44001 անձ` վերջին մեկ օրում 152 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 959 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է:

Այս խորագրի վերջին նյութերը