Աշխարհ

01.10.2020 08:59


Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու. միասին մենք հզոր ենք. Արթուր Աբրահամ (տեսանյութ)

Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու. միասին մենք հզոր ենք. Արթուր Աբրահամ (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում մասնակցել է հայ համայնքի անցկացրած հավաքին։ Նա ֆեյսբուքյան իր էջում նաև տեսանյութ է հրապարակել հավաքից:

«Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է։ Ինչ-որ թուրքն անում է, կրկնակի պատասխանը ստանալու է, ամեն ինչը ժամանակի հարց է»,-ասել է Արթուր Աբրահամը հավաքի ժամանակ։

Հայ համայնքը նամակ է հանձնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով սանձել Թուրքիային և նպաստել Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը։

Ֆեյսբուքում տեսանյութին կից նա գրել է․ «Միասին մենք հզոր ենք, կռվող զինվոր դու հզոր ես»։

Այս խորագրի վերջին նյութերը