Մեկնաբանություն

05.10.2020 14:50


Նավթամուղ-գազամուղի ի՜նչ «նշանառություն-պաշտպանություն», դա ի՞նչ բարբաջանք է

Նավթամուղ-գազամուղի ի՜նչ «նշանառություն-պաշտպանություն», դա ի՞նչ բարբաջանք է

Այլ կուսակցության համամասնականով ԱԺ-ում հայտնված (ըստ օդում կախված լուրերի՝ դրա դիմաց 200 հազար դոլար տված), հետո այդ կուսակցությունից «թռած» մանդատակիր Արման Բաբաջանյանը մնաց, մնաց հետո մեկնեց Արցախ, դատելով գրառումներից, հիմա էլ այնտեղ է: Ու իրեն թվում է, թե՝ վե՛րջ, բոլորը մոռացել են, թե ինքն ով է, ինչպես է դրսևորվել, առհասարակ՝ սկսած զորակոչից խուսափելու հետ կապված քրեադատական պատմություններից, վերջացրած արդեն պատգամավորական կարգավիճակով անհամ «արկածներով»:

Հա, Արման Բաբաջանյանն Արցախում է, որ ֆեյսբուքյան իր էջում մեկ էլ գրում է, թե.

«Ադրբեջանում միլիարդավոր դոլարների հասնող արևմտյան նախագծերը, ենթակառուցվածքները, գազամուղերն ու նավթամուղերը որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր պետք է այլևս առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող նյութական միջոցները, հասույթը Բաքվի իշխանություններն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով: Սա այլևս հրատապ կարևորության հարց է»:

1 (1)

Նրա այս գրառումն աննկատ չի մնում, մեղմ ասած: Առավել ևս, որ նախ, Տավուշի սահմանագոտում հուլիսին ծավալված մարտական գործողության օրերին, այսինքն՝ գործնականում ռեալ պատերազմական իրավիճակում նույն Արման Բաբաջանյանը հայտարարում էր լրիվ հակառակը: Նա, հիշեցնենք, հուլիսին հայտարարում էր, թե՝ Հայաստանն ու Արցախը պետք է ի լուր միջազգային հանրույթան հայտարարեն, որ հայկական զինուժն ադրբեջանական այդ ենթակառուցվածքները չի թիրախավորել, որ Հայաստանը պիտի երաշխավորի այդ գազամուղ-նավթամուղերի անվտանգությունը...

3 (4)

Հիմա, ուրեմն, հայտարարում է, թե արևմտյան նախագծերը՝ ադրբեջանական գազամուղներն ու նավթամուղները պետք է հայկական զինուժը վերցնի նշանառության տակ...

Այսի՞նքն: Միայն «նշանառության տակ վերցնի՞», թե՞ թիրախային հարվածներ հասցնի և շարքից հանի այդ գազամուղ-նավթամուղները: Իսկ այդ նոր «փայլատակումը» ինչպե՞ս է համատեղվում նույն Արման Բաբաջանյանի նախորդ «փայլատակման» հետ: Կամ, եթե նպատակը վնասելը չէ, նշանառության տակ վերցնելու իմաստը ո՞րն է:

Երբ նրա այդ վերջին «մտքի պայծառացմանը» հետևեցին արձագանքներ, սույն մանդատակիր էակը, իրեն բնորոշ սադրիչ ու զազրախոս ոճով արձագանքեց, թե՝ «նախկին իշխանությունների», «բաշիբոզուկների» «լրատվամիջոցները»... «սինխրոն աշխատում են իրենց ադրբեջանական գործընկերների հետ...»:

Հա, ու շարունակության մեջ Արման Բաբաջանյանն արդեն փորձում է սինթեզել իր նախորդ ու վերջին նավթամուղային արտահայտությունները, թե՝ «Ադրբեջանի տարածքում գործող արևմտյան նախագծերը հայկական զինված ուժերը պետք է վերցնեն նշառության տակ՝ հարկ եղած դեպքում պետք է առնվեն Հայաստանի և Արցախի զինված ուժերի պաշտպանության տակ, որովհետև Ադրբեջանը արևմտյան նախագծերից ստացվող հասույթով անթաքույց հովանավորում է տարածաշրջանի անվտանգությունը խաթարող միջազգային զինյալներին ու ահաբեկիչներին...»:

Մի րոպե:

Նախ, թե ո՛վ է տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ «սինխրոն աշխատել իր գործընկեր ադրբեջանական ու նաև թուրքական լրատվամիջոցների հետ», հանրահայտ է՝ 1in.am–ը և դրա նմանները:

Եվ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, ոճրագործույթունը կատարած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ հանդիպող, նրանից խոսք «տանող-բերող», «հանկարծակի» փուլային լուծման թեմա մեջտեղ բերող ու պետության ղեկավարի վերագրող Արման Բաբաջանյանից ոչ միայն իր զազրախոսության, այլ նաև թուրքական 5–րդ շարասյան ֆունկցիա կատարելու համար։

Բայց չշեղվենք բուն ասելիքից:

Երկրորդ, Արման Բաբաջանյանն ինքն իր ասածից բան հասկացա՞վ: Այսինքն, եթե ֆիզիկապես այս պահին Արցախում ես գտնվում, ուրեմն ինչ անհեթեթություն ուզում ես, կարող ես ասե՞լ, ու ոչ մեկը չի հարցնելո՞ւ, թե՝ էս ի՛նչ ես ասում:

Մի պահ մի կողմ դնենք արտահայտության հեղինակի անձը: Այդ սայթաքուն ասածի իմաստը կամ միտքը փորձենք պարզել: Ասվում է, թե՝ գազամուղ-նավթամուղները պիտի վերցնել նշանառության տակ, հարկ եղած դեպքում՝ պաշտպանել... որովհետև այդ նախագծերից ստացած հասույթով Ադրբեջանը բացահայտ հովանավորում է միջազգային ահաբեկիչներին ու զինյալներին:

Այս «շփոթի» իմաստը ո՞րն է:

Ընդհանրապես, եթե նշանառության տակ ես վերցնում որևէ բան, դա ունի մեկուկես նպատակ. կրակ բացել և ոչնչացնել, այն «կես» նպատակն էլ՝ այդ նշանառության ու կրակելու սպառնալիքի տակ թշնամուն պարտադրել կոնկրետ քայլեր: Նշանառության տակ վերցնելով՝ մանավանդ նավթամուղ ու գազամուղ չեն պաշտպանում: Պարզ է, չէ՞, որ որևէ կառույցի, ենթակառուցվածքի պաշտպանություն մեր զինուժը կարող է երաշխավորել կամ ապահովել միայն մեկ դեպքում, այն է՝ տվյալ տարածքի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու դեպքում:

Շարունակենք:

Առհասարակ, եթե մի ենթակառույց ուղղակիորեն սնուցում է մեր թշնամուն ու նպաստում այն բանին, որ նա շատ ու շատ նավթադոլարներ ունենա՝ ահաբեկիչներ, զինյալներ ներգրավելու, օտարերկրյա լրատվամիջոցներ ու քաղգործիչներ գնելու, որոշ հիմնադրամների, խիստ պայմանական ասած՝ «սորոսների» միջոցով ու նրանցով միջնորդավորված՝ նաև Հայաստանի ներսում ինչ-ինչ թափթփուկների հավաքագրելու համար, ապա հնարավորության դեպքում այդ ենթակառույց(ներ)ը, պատերազմական ժամանակի օրենքներով պետք է շարքից հանել, թեկուզ հազարապատիկ «արևմտյան նախագիծ» լինի: Մեզ՝ ի՞նչ: Թող «նախագծողները» անհանգստանային կամ անհանգստանան, թող Արևմուտքը գնա ու բռնի իր նավթագազամատակարարի օձիքից ու ասի՝ էս ի՞նչ ես անում: Եթե իհարկե, հասցնեն, ու մինչ այդ արդեն հայ ռազմիկը զգետնած չլինի վերը նշյալ օձիքատիրոջը:

Ընդհանրապես, ո՞րն էր վերստին նախթամուղ-գազամուղները մեկ թիրախավորելու, մեկ նշանառության տակ, մեկ պաշտպանության տակ վերցնելու այդ անհեթեթ «թեման» թեժացնելու իմաստը: Չէ՞ որ, ի վերջո, ո՞վ է Արման Բաբաջանյանը, որ Արցախի ու Հայաստանի զինուժն ու մեր բանակային ղեկավարությունը մի հատ էլ նրա ասածով կողմնորոշվի, թե ի՛նչը նշանառության տակ վերցնի, ի՛նչ ենթակառույցների ապահովություն երաշխավորի կամ պաշտպանի:

Հնարավոր միակ ենթադրությունն այն է, որ միգուցե այդ «նավթագազամուղային» թեման թարմացնելը ինչ-որ ազդանշա՞ն է: Իսկ գուցե սադրա՞նք է՝ «թեմա գլորել», դրա շուրջ կրքեր բորբոքել, արագ արձագանքող ու գուցե ամերիկաներում ինչ-որ տեղ նստած սուպեր-ստրատեգների «կրակեք, խփե՜ք» կոչեր շրջանառել, հանրագումարում թշնամուն նաև այդ ամեն ինչը խաղարկելու հնարավորությո՞ւն տալ: Ասենք, «բեմադրել» գազամուղի «պայթյուն» («մաքրասեր» և խիստ «քաղաքավարի» թշնամու տարածքում տնկված հրթիռների նկարների նման), հայկական կողմի հասցեին մեղադրանքների նոր խմբաքանակ նետել միջազգային լրահոս, իսկ որպես լրացուցիչ ապացույց էլ հենց նման՝ ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցողի միջոցով դաշտ նետված «նշանառության տակ վերցնող» հայտարարությունները վկայակոչելով:

Ոչինչ բացառված չէ: Իսկ թե որքանո՞վ բացառված չէ, դա էլ թող պարզեն այն կառույցները, թեկուզ ՀՀ, թեկուզ Արցախի ԱԱԾ-ն, որոնք նման իրավիճակներում պետք է որ նմանօրինակ հայտարարություններին ուշադրություն դարձնեն, առավել ևս, որ դրանց հեղինակը Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ունի, ի խնդիր՝ ժողովված ազգի:

Եվ ամենակարևորը, պետք է Արցախից ռադ անել բացահայտված գործակալ Արման Բաբաջանյանին։ Հատկապես պատերազմի ժամանակ չի կարելի թույլ տալ, որպեսզի թուրքական 5–րդ շարասյան առաջամարտիկը ներսից կարողա վնասել մեզ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը