Աշխարհ

05.10.2020 14:42


«Հայ ժողովրդի ապագան վտանգված է. Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են ոչնչացնել նրան»․ ամերիկացի դերասան Կառլ Ուեդերսն իր զորակցությունն է հայտնել Արցախին

«Հայ ժողովրդի ապագան վտանգված է. Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են ոչնչացնել նրան»․ ամերիկացի դերասան Կառլ Ուեդերսն իր զորակցությունն է հայտնել Արցախին

Ամերիկացի դերասան, նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Կառլ Ուեդերսն իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմին և իր զորակցությունը հայտնել հայերին։

«Հայ ժողովրդի ապագան վտանգված է։ Ադրբեջանը և Թուրքիան հարձակում են ձեռնարկել Հայաստանի և Արցախի Հանրապետության վրա՝ հույս ունենալով իրականացնել ցեղասպանության իրենց հավերժական նպատակ՝ ոչնչացնել հայ ժողովրդին: Սիդնեյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Բուենոս Այրես, Մոսկվայից մինչև Բեյրութ, յուրաքանչյուր հայ պետք է իր դերը խաղա գոյատևման համար այս ճակատագրական ճակատամարտում»,-գրել է նա։

Կառլ Ուեդերսը նաև կոչ է արել գումար հանգանակել Համահայկական հիմնադրամին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը