Աշխարհ

08.10.2020 12:24


«Հայաստանը մեր օգնության կարիքն ունի». Քորթնի Քարդաշյանը հաջակցություն Հայաստանի ու Արցախի հրապարակում է արել

«Հայաստանը մեր օգնության կարիքն ունի». Քորթնի Քարդաշյանը հաջակցություն Հայաստանի ու Արցախի հրապարակում է արել

Հայազգի Քորթնի Քարդաշյանը՝ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը, ինստագրամյան իր էջում հաջակցություն Հայաստանի ու Արցախի հրապարակում է արել.

«Հայաստանը մեր օգնության կարիքն ունի։ Արցախի հայերը հարձակումների են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Մենք պետք է տեղեկացնենք միջազգային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և կառավարություններին այս անառարկելի հարձակումների մասին։ Վտանգ կա, որ հայերը էթնիկ բնաջնջման կենթարկվեն իրենց հայրենիք Արցախից։ Մենք փոփոխություն կատարելու և մարդկության դեմ այս հանցանքը կանխելու հնարավորություն ունենք։ Մենք պետք է կոչ անենք մարդկանց հենց հիմա կապ հաստատել իրենց ԱՄՆ ներկայացուցիչների հետ՝ դատապարտելու համար Ադրբեջանի ու Թուրքիայի արարքները։ Ուրախ կլինենք, եթե այս կոչը մարդիկ տարածեն»։

Աղբյուր՝ BlogNews.am

Այս խորագրի վերջին նյութերը