Աշխարհ

10.10.2020 10:11


Թուրքիայում սաստիկ անտառային հրդեհներ են բռնկվել (տեսանյութ)

Թուրքիայում սաստիկ անտառային հրդեհներ են բռնկվել (տեսանյութ)

Թուրքիայի Հաթայ նահանգում լայնամասշտաբ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Արդեն մի քանի օր է՝ հրշեջները փորձում են վերահսկողության տակ առնել հրդեհի օջախները։ Քամին արագորեն մեծացնում է հրդեհների ընդգրկած մակերեսը։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար որոշվել է փակել Բելեն քաղաքն Իսկանդերունին կապող մայրուղին։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրականացվում է հարակից բնակավայրերի բնակիչների տարհանում։

Աղբյուրը՝ shantnews.am

Այս խորագրի վերջին նյութերը