Աշխարհ

11.10.2020 12:41


Սան Ֆրանցիսկոյում հարյուրավոր հայեր երթով անցել են Ոսկե դարպասներ կամրջով՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը (լուսանկար, տեսանյութ)

Սան Ֆրանցիսկոյում հարյուրավոր հայեր երթով անցել են Ոսկե դարպասներ կամրջով՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը (լուսանկար, տեսանյութ)

ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել․ ցույցի մասնակիցները ԱՄՆ իշխանություններին կոչ են արել դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, հաղորդում է abc7news.com-ը։

Հարյուրավոր հայեր երթով անցել են Ոսկե դարպասներ կամրջով՝ ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները։

«Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ են հրարել Արցախի դեմ։ Նրանք ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը, և մենք շատ մտահոգված ենք, որ նրանք իսկապես փորձում են ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությանը, որը նրանք սկսել են 1915-ին»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ռոզաննա Մակասջյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը