Քաղաքական

12.10.2020 14:28


«5-րդ ալիքի» յութուբյան էջը 7 օրով արգելափակվել է. արգելափակման պատճառը թուրքերի կողմից բողոքներն են եղել (լուսանկար)

«5-րդ ալիքի» յութուբյան էջը 7 օրով արգելափակվել է. արգելափակման պատճառը թուրքերի կողմից բողոքներն են եղել (լուսանկար)

«5-րդ ալիք» հեռուստատեսության յութուբյան էջն արդեն չորրորդ օրն է արգելափակված։ NEWS.am-ի հետ զրույցում հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ արգելափակման պատճառը թուրք օգտատերերի կողմից բողոքներն են եղել։

«Ասում են իբր ատելության խոսք տարածելու համար են արգելափակել։ Էդգար Էլբակյանի հարցազրույցի ժամանակ իբր ատելության խոսք է եղել, սակայն ընդհանարապես ատելության խոսք չի եղել։ 7 օրով արգելափակվել է, երեւի բողոքները շատ են եղել, դրանից են արգելափակել»,- ասաց Հարությունյանը։

Նա ասաց, որ որոշումը բողոքարկել են, ինչը, սակայն չի ընդունվել. «Մեզ ասել են եթե նույն կերպ շարունակեք, ապա երկրորդ անգամ 2 շաբաթով կարգելափակվի, իսկ երրորդ անգամ ընդհանրապես կարգելափակվի։ Հավանաբար բողոքարկել են թուրքերն ու թուրքանման մարդիկ»։

Էդգար Էլբակյանի հարցազրույցը՝ ստորև

IMG_7550.JPG

Այս խորագրի վերջին նյութերը