Լրահոս

22.04.2011 11:15


Հայաստանի տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում

Հայաստանի տարածքում ապրիլի 22-ին եղանակը կպայմանավորվի արևելյան ցիկլոնի ազդեցությամբ: Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրև, հնարավոր են զգալի առատ տեղումներ, առանձին վայրերում` ձնախառն անձրև և ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում` 12-15 աստիճանով: Մայրաքաղաքում ապրիլի 22-ին սպասվում է տեղ-տեղ զգալի առատ անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև քամու ուժգնացում 18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 8 աստիճանով, գիշերը +6+8, ցերեկային ժամերին` +13+15, իսկ երեկոյան` +7:

Ըստ «Մետեո-TV»-ի

Այս խորագրի վերջին նյութերը