Լրահոս

22.04.2011 11:36


Սիրիայի քաղաքներում ընդդիմադիրների զանգվածային ցույցեր տեղի կունենան

Սիրիայի քաղաքներում ընդդիմադիրների զանգվածային ցույցեր տեղի կունենան

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի շատ քաղաքներում այսօր տեղի կունենան ղեկավարող վարչակարգի հակառակորդների ցույցերը։

Չնայած բողոքի ցանկացած գործողության անցկացման վերաբերյալ երկրի ՆԳՆ–ի խիստ արգելքին՝ «Մարտի 15–ի հեղափոխության» երիտասարդ առաջնորդները խոստացել են մինչև երկրում հանգստություն հաստատելը փողոցներ դուրս բերել մարդկանց մեծ զանգվածներ։

Հիմնական իրադարձությունները, ինչպես սպասվում են, կծավալվեն Սիրիայի արդյունաբերական կենտրոն Հոմս քաղաքում։ Վերջին օրերին մայրաքաղաք Դամասկոսից 162 կմ հյուսիս գտնվող այդ քաղաքը դարձել է հուզումների գլխավոր կենտրոնը։

Իրավապաշտպան Վիսամ Թարիֆը հաղորդել է, որ երթը կսկսվի ուրբաթօրյա աղոթքից հետո, Հալեդ բեն Վալիդ մզկիթի շրջանում։ Նրա խոսքերով՝ Հոմսը լցված է ոստիկաններով ու անվտանգության ուժերի աշխատակիցներով։

Նշենք, որ հինգշաբթի նախագահ Բաշար Ասադը Սիրիայում արտակարգ դրությունը հանելու և խաղաղ ցույցերի ու հավաքների անցկացման կարգի մասին օրենքի նախագծի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։

Սակայն աշխարհիկ ընդդիմության առաջնորդ Հայսամ ալ–Մալեհը այս քայլը «ուշացած ու անբավարար» է համարել։ Նրա խոսքերով՝ երկրում պետք է առաջին հերթին վերականգնել օրենքի գերակայությունը և վերջ տալ հատուկ ծառայությունների անօրինականությանը։

Այս խորագրի վերջին նյութերը