Լրահոս

22.04.2011 12:06


Շրջվել է Մատենադարանի դիմաց

Ապրիլի 21-ին՝ժամը  22.41-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի թիվ 53 հասցեում գտնվող Մատենադարանի կենտրոնական մուտք բարձրացող ավտոճանապարհին շրջվել է ավտոմեքենա և տուժածներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):

Դեռևս չպարզված հանգամանքներում «Կիլիկիա» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի Տ  7836 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե հենապատին և թեքվել կողքի:

Փրկարարները  ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ,1975թ.-ին ծնված Արթուր Գրիգորյանին և ուղևորներ,1959թ.-ին ծնված Արուսյակ Հարությունյանին և 1962թ.-ին ծնված Վարդուհի Գրիգորյանին, որոնք տեղում ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:

Փրկարարների ուժերով ավտոմեքենան անվնաս դուրս է բերվել երթևեկելի մաս:

Այս խորագրի վերջին նյութերը