Լրահոս

22.04.2011 12:28


Հայտնաբերվել են հետախուզվողներ

Ապրիլի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 34-ամյա Սամվել Հ.-ն, որը ս/թ ապրիլի 13-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:Կատարվում է քննություն:

* * *

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները ապրիլի 21-ին, ժամը 09.30-ին, Սուխումիի փողոցի թիվ 12 շենքի մոտից  բերման են ենթարկել 18-ամյա Արմեն Բ.-ին, որը ս/թ ապրիլի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:Կատարվում է քննություն:

* * *

Ապրիլի 22-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 54 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Ռոբերտ Ս.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 5-ից հետախուզվում էր գողության փորձի  մեղադրանքով:Ռոբերտ Ս.-ն  տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկ:

Այս խորագրի վերջին նյութերը