Քաղաքական

17.10.2020 20:38


Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում Արցախում տեղակայված հոսպիտալի խոցումը ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում․ ՊՆ խոսնակ (տեսանյութ)

Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում Արցախում տեղակայված հոսպիտալի խոցումը ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում․ ՊՆ խոսնակ (տեսանյութ)

Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում Արցախում տեղակայված հոսպիտալի խոցումը ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ինչքան վայրագ պիտի լինես, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:

Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»,-գրել է Ստեփանյանը և կցել հատված հակառակորդի հրապարակած տեսանյութից։

Այս խորագրի վերջին նյութերը