Աշխարհ

20.10.2020 13:08


«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ հաստատվի խաղաղություն». Ջորջ Քլունի (տեսանյութ)

«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ հաստատվի խաղաղություն». Ջորջ Քլունի (տեսանյութ)

Համաշխարհային հայտնիություն վայելող դերասան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին անդրադարձել է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Նա հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի։

«Ափսոս, չենք կարող միասին լինել այս երեկո։ Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար։ Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ հաստատվի խաղաղություն։ Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,-«Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» առաջին միջոցառնման ժամանակ ասել է դերասանը։

Այս խորագրի վերջին նյութերը