Քաղաքական

22.10.2020 12:34


Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ. Արցախի նախագահի ուղերձն առաջնագծից (տեսանյութ)

Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ. Արցախի նախագահի ուղերձն առաջնագծից (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից: Նա առաջնագծում տղաների հետ հանդիպումից հետո որոշել է խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել հայ ժողովրդին:

«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ դիմել առաջնագծից՝ հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից: Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ: Ամենամեծ ուժն ունի հավատքը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Ուզում եմ, որ մեր բոլոր եկեղեցիներում աղոթեն մեր նահատակների և, իհարկե, առաջնագծում կռվող զինվորների համար: Ուզում եմ, որ ամեն հայ ամեն օր աղոթի մեր հաղթանակի համար: Ուզում եմ, որ այսօրվա եղած միասնականությունը պահպանվի: Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք՝ ձեզնից է կախված մեր ազգի ապագան: Ուզում եմ, որ օր առաջ, ժամ առաջ կատարեք Հայրենիքի նկատմամբ ձեր պարտքը՝ հնարավորության դեպքում այդ պարտքը՝ առաջնագծում: Սահմանում ձեզ սպասում են ավելի քան երբևէ: Պատվով կատարեք Հայրենիքի նկատմամբ ձեր պարտքը: Սա հայրենական պատերազմ է: Ուզում եմ նորից ընդգծել, պետք է հավատալ, ես հավատում եմ: Մենք հաղթելու ենք»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը