Քաղաքական

24.10.2020 12:55


Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ․ որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին․ Արցախի ՄԻՊ

Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ․ որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին սկսել է ակտիվորեն քարոզչական թեզերը պտտել հայերի հանդեպ դրական վերաբերմունքի, համատեղ ապրելու հնարավորությունների, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորության մասին, որոնք, Բեգլարյանի խոսքով, քմծիծաղ են առաջացնում։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը, մենք ենք մեր հայրենիքի ճակատագրի որոշողը, հետևաբար որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին, դա պարզապես բացառվում է, առաջին հերթին՝ քանի որ մենք ունենք բացառիկ իրավունքներ մեր հայրենիքում ապրելու, և երկրորդ հերթին՝ քանի որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունները պարզապես այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացել եմ իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը և ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը որևէ տեսանելի ապագայում»,-հայտարարեց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը