Քաղաքական

26.10.2020 08:03


Թրամփը Փաշինյանին և Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ

Թրամփը Փաշինյանին և Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով և նշել, որ քիչ առաջ երկու երկրների ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք քիչ առաջ համաձայնեցին հավատարիմ մնալ կեսգիշերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությանը: Բազմաթիվ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով՝ Պետքարտուղար Պոմպեոյով, Սթիվ Բիգանով և Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի գրասենյակով՝ դա անելու համար»,-գրել է Թրամփը:

Այս խորագրի վերջին նյութերը