Քաղաքական

29.10.2020 11:50


Ստեփանակերտում այս ողջ պատերազմի ընթացքում թերևս ամենաագրեսիվ հարձակման օրն է. ԱՀ ՄԻՊ

Ստեփանակերտում այս ողջ պատերազմի ընթացքում թերևս ամենաագրեսիվ  հարձակման օրն է. ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ի իր էջում գրել է, որ այս պահին Ստեփանակերտը ենթարկվում է ագրեսիվ հարձակման։

Նրա խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը արդեն մի քանի ժամ անընդմեջ հարվածում են մայրաքաղաք Ստեփանակերտին։

«Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, կան նաև ավերածություններ։ Ստեփանակերտում այս ողջ պատերազմի ընթացքում թերևս ամենաագրեսիվ հարձակման օրն է»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը