Լրահոս

27.04.2011 12:38


«Ամիգո» խաղասրահի մոտ հնչած կրակոցներից կան վիրավորներ

«Ամիգո» խաղասրահի մոտ հնչած կրակոցներից կան վիրավորներ

Ապրիլի 27–ին՝ ժամը 05:30-ին, կրակոցներ են հնչել ոստիկանության Կենտրոնականի բաժնից ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ մայրուղու 5-րդ կմ-ում գտնվող «Ամիգո» խաղասրահի մոտ կրակոցներ են հնչել և վիրավորներ կան: Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 05:00-ի սահմաններում նշված խաղասրահի մոտ «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայից կրակել են «Միթսուբիշի-պաջերո» և «Վազ2107» մակնիշի ավտոմեքենաների վրա, որի հետևանքով եղբայրներ Գ. և Վ. Միրզոյանները կրծքավանդակի ձախ շրջանում ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ` կրակոցներ արձակած անձանց և ավտոմքենան հայտնաբերալու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը