Աշխարհ

03.11.2020 13:54


Հայտնի Է դարձել Վիեննայում իրականացված հարձակմանը ջիհադիստների մասնակցության մասին

Հայտնի Է դարձել Վիեննայում իրականացված հարձակմանը ջիհադիստների մասնակցության մասին

SITE Intelligence Group պորտալը, որը հետևում Է ահաբեկիչների գործունեությանը ինտերնետում, հայտարարել Է Վիեննայում իրականացված ահաբեկչական գրոհներին ջիհադիստների մասնակցության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կայքի տվյալներով՝ ջիհադիստները հայտարարում են, որ Վիեննայում հարձակումը «փոխհատուցում Է ԴԻԱՇ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում) դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային Ավստրիայի մասնակցության դիմաց»: Ինչպես հաղորդվել Է, առնվազն 15 մարդ վիրավորվել և երկուսը՝ զոհվել են (զոհվածներից մեկը հարձակվողներից Է) ահաբեկչության հետևանքով, որը նոյեմբերի 2-ի երեկոյան իրականացվել Է Վիեննայում՝ կորոնավիրուսի համավարակաի կապակցությամբ հանրային խիստ սահմանափակումների ուժի մեջ մտնելու նախօրյակին:

Հրաձգությունն սկսվել Է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու, Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգի մերձակայքում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հաստատել Է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը որակում Է որպես ահաբեկչական գործողություն: Սկզբում կարծում Էին, որ հարձակման նպատակը եղել Է սինագոգը, բայց հետո այդ հաղորդագրությունները չեն հաստատվել: Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի, նրանցից մեկը գնդակահարվել Է: Հարձակվողներն օգտագործել են երկարափող հրաձգային զենք: Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում Է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը և զինվորականներ: Հաղորդվում Է, որ հրաձգությունը տեղի Է ունեցել քաղաքի առաջին շրջանի վեց վայրերում՝ Մորցինպլատցում, Զալցգրիսում, Զայտենշտետտենգասսեում, Գրաբենում, Բաուերնմարկտում և Ֆլայշմարկտում: Ավստրիայի ՆԳ նախարարությունում նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների որոնման գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանց հաջողվել Է լքել Վիեննան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը