Աշխարհ

03.11.2020 17:09


Փարիզի մետրոյի կայարաններից մեկում ոստիկանները մաչետեով տղամարդու են ձերբակալել

Փարիզի մետրոյի կայարաններից մեկում ոստիկանները մաչետեով տղամարդու են ձերբակալել

Ֆրանսիայի իրավապահները երեքշաբթի Փարիզում մաչետեով տղամարդու են բերման ենթարկել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ոստիկանությունում ունեցած աղբյուրին հղումով։

Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Փարիզի մետրոյի Պեր-Լաշեզ կայարանում մաչետեով տղամարդու գտնվելու վերաբերյալ։

«Նկարագրություններին համապատասխանող անձը բերման է ենթարկվել։ Այս պահին տուժածներ չկան։ Կատարվում է հետաքննություն»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը