Աշխարհ

04.11.2020 13:48


Լոս Անջելեսում 40 մարդ է ձերբակալվել չարտոնված հավաքին մասնակցելու համար (տեսանյութ)

Լոս Անջելեսում 40 մարդ է ձերբակալվել չարտոնված հավաքին մասնակցելու համար (տեսանյութ)

Լոս Անջելեսի ոստիկանությունը գիշերը 40 մարդ Է ձերբակալել, որոնք ուղեփակել են երկաթուղին և հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել Է անօրինական, տեղեկացնում Է ktla.com-ը:

«Մոտավորապես 30 մարդ տուգանվել Է խաչմերուկում գտնվելու համար: 40 մարդ ձերբակալվել Է երկաթուղին ուղեփակելու համար և այդտեղից հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել Է անօրինական: Սա նախնական տեղեկատվություն Է, այն կարող Է փոխվել»,-հաղորդվում Է ոստիկանության Twitter-օգտահաշվում, գրում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ոստիկանությունն անօրինական Էր հայտարարել քաղաքի կենտրոնում մարդկանց հավաքվելը: Ինչպես հաղորդում Է Los Angeles Times թերթը, մարդիկ հրաժարվել են հեռանալ, մի քանի բողոքողներ ջրով լցված շշեր են նետել ոստիկանների կողմը:

ԱՄՆ-ում անցկացվում են նախագահական ընտրություններ. պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը