Աշխարհ

09.11.2020 00:00


Մխիթարյանն իսկապես խելացի ֆուտբոլիստ է. «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ

Մխիթարյանն իսկապես խելացի ֆուտբոլիստ է. «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է «գայլերի» և Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը գիտի ինչպես իրեն դրսևորել տարբեր դրվագներում, նա իսկապես խելացի ֆուտբոլիստ է: Այսօր նա դարձավ երեք կարևոր գնդակի հեղինակ և մեծ աշխատանք կատարեց: Սակայն կարևորն այն է, որ հաղթեցինք այս խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆոնսեկայի խոսքերը փոխանցում է «Ռոմա»-ի մամուլի ծառայությունը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Ջենոա»-ի դեմ: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռնված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին` գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոա»ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն նույն Մխիթարյանը 66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոա»-ի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռքբերածով Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկ հեղինակ` աչքի ընկնելով 85-րդ րոպեին: «Ջենոա»-«Ռոմա»` 1:3:

Այս խորագրի վերջին նյութերը