Լրահոս

28.04.2011 18:52


Արամ Մանուկյան. «Գյուղ կանգնի, գերան կկոտրի»

Արամ Մանուկյան. «Գյուղ կանգնի, գերան կկոտրի»

Քիչ առաջ մեկնարկել է ՀԱԿ հանրահավաքը։ Ելույթ ունենալով՝ դերասան Աշոտ Ադամյանն ասել է, որ երկրում պետք է պառակտվածությունը վերացնել։ Նա նաև հավելել է, որ եթե ներկայիս վարչախմբի մոտ մնացել են ողջամտության նշույլներ, ապա իրենք պահանջում են շուտափույթ խոսել իշխանափոխության մասին։ Այս հայտարարությունը Ազատության հրապարակում հավաքված հանրահավաքի մասնակիցների ոգևորությունն է առաջացրել։

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ ընդգծել է, որ համախմբված, կազմակերպված ընդդիմությունը արձանագրում է իր հերթական հաղթանակները և դա գրագետ պայքարի արդյունքում է լինում։

–Գյուղ կանգնի, գերան կկոտրի,–հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում խաղաղ իշխանափոխություն պետք է լինի, որ հետո ոչ մի մարդ չսգա, որ այլ ձևերով եղավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը