Լրահոս

13.04.2009 10:31


Պաշտոնական Անկարայից ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի հետ սահմանի բացման մասին չի հայտարարել

Պաշտոնական Անկարայից ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ  Հայաստանի հետ սահմանի բացման մասին չի հայտարարել

Ինչպես տեղեկացնում է «Day.az»-ը՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը  ուղիղ եթերում հայտարարել է, որ մինչև այսօր, Թուրքիայից ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ  չի հայտարարել, որ Հայաստանի հետ հետ սահմանը կբացվի։ Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունները բխում են Թուրքիայի շահերից, բայց միայն պայմանով, որ իրենց երկրի ազգային շահերը չեն տուժի, և Ադրբեջանն էլ մենակ չի մնա։

-Ադրբեջանի և Հայաստանի միջև  շարունակվում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները։ Թուրքիան սատարում է նրանց և ցանկանում խնդրի խաղաղ կարգավորում,- ասել է Մուրադ Մերջանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը