Քաղաքական

13.11.2020 19:50


Իշխանությունը շնորհք չունեցավ, որ զոհերի համար սգո օր հայտարարեր, հանրահավաքների կազմկոմիտեն վաղը լռության օր է հայտարարում, 18:00-ին մոմավառություն կլինի Ազատության հրապարակում. Ս. Սեյրանյան

Իշխանությունը շնորհք չունեցավ, որ զոհերի համար սգո օր հայտարարեր, հանրահավաքների կազմկոմիտեն վաղը լռության օր է հայտարարում, 18:00-ին մոմավառություն կլինի Ազատության հրապարակում. Ս. Սեյրանյան

Ժողովուրդ, մենք մի խնդիր ունենք, էս խայտառակ փաստաթուղթը հետ տալու մեկ տարբերակ, պետք է փոխենք բանակցողին, իսկ դրա համար պետք է, որ հաջորդ հանրահավաքին հինգ անգամ ավելի շատ ժողովուրդ լինի ու դրանից հետո նա փախչելու է, երկու էսքան տեսնի միկրո ինֆարկտ է ստանալու: Այս մասին կապիտուլացիոն համաձայնագրի դեմ հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:

«Մենք մեր խնդիրները լուծելու համար պետք է միասնական լինենք, բայց միասնությունն այստեղ է, ոչ թե իր ֆեյքերի շուրջ: Մենք պետք է մտածենք այս ծանր բեռի տակից ինչպես ենք դուրս գալու, այսքանից հետո մեկ նախադասություն չգտավ ասելու, թե Ղարաբաղից եկած էս գաղթականների խնդիրները ոնց պետք է լուծվի:

Այս հարցը ազգային իշխանության հարց է, ոչ թե օտարի պատվեր կատարող իշխանության: Ձեզ շատ բան չենք ասում, չենք ասում գնացեք ռազմաճակատ, այս տղերքը կռվել են, ձեզնից մի բան է պահանջվում՝ եկեք այստեղ, եթե ուզում եք վաղը մյուս օրը ձեր երեխաների ու թոռների աչքերին նայելով բացատրեք, թե դուք ինչ արեցիք, որ Հայաստանը անդունդը չգլորվի, որ Արցախը չկորցնենք, որ գոնե մի նախադասությունով կարողանանք արդարանալ՝ մենք Ազատության հրապարակում ուզում էինք փրկել Հայաստանը»,-ասաց նա:

Սպարտակ Սեյրանյանն ընդգծեց, որ այդ մարդիկ այնքան շնորհք չունեցան, որ այդ հազարավոր տղերքին հարգելու համար սգո օր հայտարարեն. «դրա համար էս հանրահավաքների կազմկոմիտեն որոշեց վաղը լռության ու սգո օր ենք հայտարարելու՝ ի հիշատակ իրենց թափած արյան, որ երբեք ջուր չի դառնալու: Խնդրում եմ՝ բոլորդ վաղը ժամը 18:00-ին եկեք այստեղ մոմառության, ով ի վիճակի չի գալու, թող իր տանը վառի այդ մոմը ի հիշատակ այդ տղեքի, որոնցից շատերը գերեզման էլ չեն ունենալու, իսկ մյուս օրը ժամը 16:00-ին կգանք այստեղ ու կասենք՝ Նիկո՛լ, Հեռացիր»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը