Լրահոս

13.04.2009 10:40


Ծովահեններին սպանելու թույլտվությունը ստացվել է Օբամայից

Ծովահեններին սպանելու թույլտվությունը ստացվել է Օբամայից

 Ամերիկյան «Maersk Alabama» կոնտեյներատարի նավապետ Ռիչարդ Ֆիլիպսին առևանգած սոմալացի ծովահեններին սպանելու թույլտվությունը անմիջականորեն ստացվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի կենտրոնական հրամանատարության ղեկավար փոխծովակալ Ուիլյամ Գորտնին։ Նրա խոսքերով, ծովահենների կողմից արված բանակցելու առաջարկը մերժվել է ամերիկացի զինվորականների կողմից։ «Այդպիսին է ԱՄՆ պետական քաղաքականությունը՝ չբանակցել ծովահենների հետ», ասել է Գորտնին։ Միաժամանակ փոխծովակալը խոստովանել է, որ նավապետի ազատման ժամանակ երեք ծովահենների սպանությունը կարող է «աշխարհի այս հատվածում բռնությունների նոր ալիք բարձրացնել»։ «Ռոյթերս»-ը նշում է, որ Գորտնիի մտավախությունը կարող է իրականություն դառնալ։ Մի քանի ծովահեն, կապվելով ԶԼՄ-ների հետ, հայտարարել են, որ «ամերիկացիներն ու ֆրանսիացիները կզղջան, որ սկսել են սպանել ծովահեններին»։

 

Այս խորագրի վերջին նյութերը