Աշխարհ

18.11.2020 15:03


Հակառուսական ցույցեր Բաքվում (տեսանյութ)

Հակառուսական ցույցեր Բաքվում (տեսանյութ)

Բաքվում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ ռուսական խաղաղապահների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի:

«Թող ռուսական բանակը դուրս գա Ադրբեջանից։, Թուրքիա՛, մեզ օգնության հասիր, Պուտիʹն, հեռացիʹր, Պուտիʹն, հեռացիʹր»,-այսպիսի բովանդակության կոչեր էին հնչեցնում ցույցի մասնակիցները։ Փոխանցում է «Русская весна»-ն։

Մարդիկ Թուրքիայի, Պակիստանի և Ուկրաինայի դրոշներով բողոքի ակցիա էին կազմակերպել, իսկ ոստիկանությունը հանգիստ հետևում էր դրան:

Ուշագրավ է, որ Ադրբեջանում առանց իշխանությունների թույլտվության ոչ մի հանրահավաք չի կազմակերպվում, այլապես մարդկանց կոպիտ ձևով ձերբակալում են։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը