Քաղաքական

22.11.2020 10:05


Հարավային կորպուսի ջարդված լինելը Աննա Հակոբյանի պատճառով է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Հարավային կորպուսի ջարդված լինելը Աննա Հակոբյանի պատճառով է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Hayeli.am-ը գրում է․ «Մովսես Հակոբյանն ասում էր` ընկերներ, ձեզ գցել են, դավաճանել են: Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

«Մովսես Հակոբյանը ասեց բաներ, որ բոլորս գիտեինք, որ Նիկոլի կինը գնացել, խանգարել է, որ հարավային կորպուսի ջարդված լինելը Աննա Հակոբյանի պատճառով է, Մովսես Հակոբյանից ավելի խորը կարող ենք դա ասել: Ասեց, որ թքած ունեին, ոչ մի հակապաշտպանական համակարգ չկար, ասեց որ վարի են տվել 130 միլիոն` ՍՈւ-30 գնելով: Երկրի միջոցներից 130 միլիոն վարի տված մարդը իրավունք չունի երկրի ղեկավար լինի: Մովսես Հակոբյանը ասաց, որ ինչ պոֆիգիստ մարդ է Արմեն Սարգսյանը, որը միջոցներն է գողանում հանքային ռեսուրսների տեսքով, որ խաբում է մեզ, որ ՀՀ քաղաքացի չի, ու ռուսական հեռուստատեսության տվյալներով ՄԻ6-ի գործակալ է Հայաստանում: Եւ վերջի վերջո, Մովսես Հակոբյանն ասում էր` ընկերներ, ձեզ գցել են, դավաճանել են: Սլաքը ընկնում է ՀՀ նախագահի վրա, Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ վրա»:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Բագրատյանը ասաց, որ պետք է շարունակվեն ճնշումները եւ ծնկաչոք ներողություն խնդրի:

«Նրա միակ շանսն այն է, որ թողնեն իր նկատմամբ հանգիստ, քաղաքացիական դատ լինի, օրեցօր էս հրապարակում մարդկանց թիվն ավելանում է, եւ նա կհեռանա»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը