Քաղաքական

23.11.2020 16:59


Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը. WarGonzo

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը. WarGonzo

Ադրբեջանի զինված ուժերը` հակառակ ձեռք բերված պայմանագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը: Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով գյուղի բնակիչներին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Բերդաշենը Մարտունու շրջանում է, այն 6 գյուղերից, որ համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ: Սակայն Բերդաշենը ցուցակում չկա, ուստի Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում կրակի դադարեցման պայմաններին:

Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցի զինվորականների մուտքը իրենց տարածքներ:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը