Լրահոս

02.05.2011 13:55


Ռազմական փորձագետ. «Ընթացիկ տարվա կտրվածքով ադրբեջանցիները տվել են 50 զոհ»

Ռազմական փորձագետ. «Ընթացիկ տարվա կտրվածքով ադրբեջանցիները տվել են 50 զոհ»

Այսօր լրագրողների հետ հանդիպում են ունեցել Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը և ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Դ. Ջամալյանը նշել է, որ ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի կարգի խախտման դեպքերի աճը չի կարելի համարել հայկական կողմի բացթողում, քանի որ մեր պատասխանը միշտ էլ համարժեք է եղել։ Նա այն համոզմանն է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։

Ադրբեջանում լարվածությունն աճում է, և ալիևյան կլանը գնում է նման քայլերի, որպեսզի առաջին գծի լարվածությամբ հիմնավորի իր բռնապետությունն ու կոնսոլիդացնի իր շուրջը մեծ թվով մարդկանց,–նկատել է փորձագետը։

Ջամալյանի խոսքերով՝ Արցախի բանակում համարժեք պատասխանի անխուսափելիության սկզբունք կա, որի վառ ապացույցը ադրբեջանական կողմի վերջին արկածախնդրության ու մեր կողմի հակազդման հետևանքով զոհված 3 ադրբեջանցիներն են։ Նա հավելել է, որ ընթացիկ տարվա կտրվածքով ադրբեջանցիները մոտ 50 զոհ են տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը