Մեկնաբանություն

27.11.2020 23:35


Հայրենիքի զգալի մասը թշնամուն հանձնած «գերագույն» ստախոսը դեռ... ստախոսում է

Հայրենիքի զգալի մասը թշնամուն հանձնած «գերագույն» ստախոսը դեռ... ստախոսում է

Եթե Հայաստանն ունենար իրապես պետությանը և ժողովրդին ծառայող իրավապահ, քննչական և ազգային անվտանգույթան կառույցներ: Եթե Հայաստանում իրապես լիներ քաղաքացիների, պատվախնդիր մարդկանց հասարակություն: Եթե...

Մի խոսքով, նշված 2 «եթե»-ն էլ բավարար կլինեին, որպեսզի ոմն նիկոլ փաշինյանը, արդեն որպես նախկին վարչապետ, պատասխանելիս լիներ քննիչների հարցերին՝ «պետական դավաճանության» մեղադրանքով՝ նոյեմբերի 10-ին հարուցված ու 11-ից քննվող քրեական գործի շրջանակներում, այլ ոչ թե ուղերձալայվով դիմեր «հպաաա՜րտ հայությանը»:

Ճիշտ է, այդ դեպքում շատ հավանական է, որ փաշինյանին հարցաքննող քննիչները մեղադրյալի իրարամերժ, սուտը՝ ստի վրա կառուցված ցուցմունքներից ու նրա՝ նյարդայնացնող ձայնը ժամերով լսելուց հետո հոգեբանի օգնության կարիք զգային: Բայց ավելի լավ է՝ մի քանի քննիչ նման օգնության կարիք զգար, քան առկա իրականությունը, երբ իր անմիտ գործողություններով պատերազմի վերսկսումն արագացրած, պետական կառույցները խարխլած, իրական սպառազինության փոխարեն «գովազդային փուչիկներ» գնած ու դրանց վրա 130 միլիոն դոլար քամուն տված, ի լրումն՝ Արցախը թուրքին հանձնած, Հայրենիքի մնացյալ մասը լրջագույն սպառնալիքների տակ դրած, Ալիևի կողմից նվաստացված նիկոլ փաշինյանը ցինիկաբար ձեռ է առնում ու ծաղրում ամբողջ հայությանը:

Չէ, սա իսկապես մեծ ոխ ու ատելություն ունի մեր ազգի, հայության ու հայ ժողովրդի նկատմամբ: Երևի միայն դրանով կարելի է բացատրել այն աներևակայելի անպատկառությունը, որ այս օրերին դրսևորում է փաշինյանը: Ամբողջ պատերազմի ընթացքում հանրությանն ու համայն հայությանը մոլորության մեջ գցած ապիկար ու անձեռնահաս իշխանության թիվ 1 ներկայացուցիչը, գլխավոր պատասխանատուն այսօր ելել ու նորանոր կտեր է տալիս (միայն զոմբիների համար նախատեսված), թե՝ միշտ ազնվորեն ասել են, թե ինչպիսին է իրական դրությունը ռազմաճակատում: Դե ասել են, էլի, հիմա, որ հասարակությունը անհասկացող է, «տուպոյ» է, չի հասկացել, կարո՞ղ է, դրա համար էլ է փաշինյանը մեղավոր:

Մի խոսքով, գերագույն ստախոսը շարունակում է... ստախոսել: Մի հատ էլ երևի պիտի ասեր՝ Պուտինը լկտի ստախոս է, որ ասել է, թե կարգավորման նախորդած ոչ մի տարբերակում Շուշիի մասին խոսք չի եղել, այդ հարցը պատերազմի ընթացքին զուգահեռ է ծագել: Երևի Պուտինը ստում էր, որ հոկտեմբերի 19-20-ին փաշինյանն է մերժել պատերազմական գործողությունները դադարեցնելու առաջարկությունը...

Հա, ու «հողերը տալու» ծրագիրը դեռ Բագրատունիների ժամանակվանից էր մշակվում, պարզապես բոլոր նախկինները դավեր էին նյութում փաշինյանի դեմ և նրա վրա թողեցին Արցախն ալիևին նվիրելու ծանր գործը...

Այո, ստախոս փաշինյանը շարունակում է իրեն վարչապետ համարել և ստախոսել...

Որովհետև գործնականում չունենք պետությանն ու ժողովրդին ծառայող իրավապահ, քննչական, ազգային անվտանգության մարմիններ: Որովհետև չունենք պետությունն ու ժողովրդին ամենից վեր դասող բանակային բարձրաստիճան ղեկավարություն: Որովհետև չունենք պատվախնդիր քաղաքացիների հասարակություն:

Հասարակության փոխարեն ունենք փաշինյանական քարոզչության ու նաև սորոսական գործակալական ցանցի միջոցով մաղձով ու ատելությամբ ներծծված բնակչության տարբեր խմբեր ու շերտեր, ունենք կորստից ու վշտից կարկամած, շփոթահար բնակիչների խմբեր: Ունենք նեղսրտած, վրդովված, բայցև տնից ու ֆեյսբուքներից փողոցներ ու հրապարակներ ելնել չցանկացող մարդկանց բազմություն:

Որվհետև ունենք քաղաքական ուժեր, կուսակցություններ, որոնց լիդերները կարծում են, թե «ակադեմիական ելույթներով» կարող են ազդել իրավիճակի ու հայրենիքը աղետի մատնած «քաջնազարի» վրա:

Նա՝ այդ վարչապետի տնազը հայտարարում է, թե իբր ինչ-որ «մութ ուժեր» ուզում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում իշխանություն չկա: Ու չնայած փաշինյանը անվանապես չնշեց, բայց տողերիս հեղինակը կարող է հստակ ասել, թե այդ ինչ «մութ ուժեր» են: Այո, եթե հիմա կա որևէ ուժ, որը ոչ թե փորձում, այլ իսկապես էլ տպավորություն է ստեղծել, որ Հայաստանում իշխանություն գործնականում չկա, դա փաշինյանի գլխավորած ՔՊ-ն է (կարծեմ՝ «քաղպայմանագիր», թեպետ «քանդել պետությունը» ավելի դիպուկ է հնչում) և «Իր քայլը»:

Եթե Հայաստանում իշխանություն լիներ, ապա միգուցե այն արդեն աշխարհի եղած-չեղած կառույցներն իրար խառնած կլիներ՝ գերի ընկած մեր զինվորներին հնարավորինս արագ վերադարձնելու հարցով, այլ ոչ թե օտար երկրի ղեկավար Պուտինը կզբաղվեր դրանով: Եթե Հայաստանում իշխանություն լիներ, ապա վարդենիսցիները, ասենք, ինչո՞ւ միայն վարդենիսցիները, բոլո՛րս անակնկալ փաստի առաջ չէինք հայտնվի, որ թուրք-ադրբեջանական հրոսակն արդեն Սոթքի ոսկու հանքն է զավթել:

Եթե Հայաստանում իշխանություն լիներ...

Հայաստանում իշխանություն չկա: Որ լիներ, պատերազմում չէինք պարտվի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը