Լրահոս

04.05.2011 11:13


Քաղաքացին ահազանգել է` բարձրացել է ծառը և ինքնուրույն չի կարող իջնել

Մայիսի 3-ին՝ ժամը 21.24-ին քաղաքացի Հարությունյանը ահազանգել  է, որ ինքը Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի հարակից տարածքում բարձրացել է ծառը և ինքնուրույն չի կարող իջնել:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Երևան քաղաքի բնակիչ,1989թ.-ին ծնված Սամվել Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը