Լրահոս

13.04.2009 16:59


Տրանսպորտի թանկացումից տուժում են գյուղաբնակներն ու ուսանողները

Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակաչությունը դժգոհում է, որ յուրաքանչյուր չնչին թանկացում զգալիորեն հարվածում է իրենց գրպանին: Նրանցից շատերն ավտոբուսներով գյուղերից Գյումրի են բերում գյուղատնտեսական մթերքներ, ուստի այժմ պետք է կա՛մ ավելի թանկ վաճառեն, կա՛մ շահույթ քիչ ստանան: «Առանց այն էլ գյուղմթերքը շուկայում շատ էժան ենք վաճառում, ասենք կարտոֆիլը՝ 50-60 դրամ։ Հիմա ես ի՞նչ անեմ. թանկացնելու եմ՝ ուզած- չուզած»,- դժգոհում է բայանդուրցի Անուշ Մարտիրոսյանը:

Թանկացումներից դժգոհում են հատկապես ուսանողները, ովքեր ամեն օր գյուղերից գալիս են Գյումրի:

Վարորդները, թեև մտնում են բնակչության դրության մեջ, սակայն նշում են, որ այլընտրանք չունեն: Նրանց խոսքերով՝ իրենց գործին հատկապես «խբում են» անհատ տաքսիստները. «Մենք հարկ ենք տալիս իրենք' ոչ, անհավասար պայմաններ են, կա՛մ մեր հարկերը թող կրճատեն, կա՛մ իրենց էլ բերեն հարկային դաշտ։ Առանց այն էլ ուղևոր չունենք, հո մեզ էլ ձեռք չի տալիս թանկացնելը»,- նշել է վարորդ Ֆրիկ Հարությունյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը