Լրահոս

13.04.2009 17:16


Սբ. Զատկի տոներին ձուկը կրկնակի թանկացել է

Սբ. Զատկի տոներին ձուկը կրկնակի թանկացել է

Ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Ս. Հարության տոնը՝ Զատիկը։ Որպես մարդկության փրկության համար թափված խաչյալ Հիսուսի կենդանարար արյան, ինչպես նաև հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ՝ Զատկի տոնին ձու են ներկում։

«Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը «7 օր»-ին ասել է, որ Սբ. Զատկի տոներին հայաստանյան շուկայում ձվի գինը 5-10 դրամով բարձրացել է։ Թանկացումներից անմասն չի մնացել նաև ձուկը։ «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օրերին ձուկը մոտ կրկնակի թանկացել է։ Իսկ ամենափոքրերն արժեցել են 500 դրամ, որոնц «մաքրելը տանտիրուհու համար տանջանք է»։

ոխանակ այդ «ազիզ օրով» մի քիչ մարդիկ ուրախանան, պիտի տանջալից գործ անեն՝ ձեռքի ափից մի քիչ մեծ ձուկը մաքրեն,- ասել է Ա. Պողոսյանը։

Ի դեպ, նախկինում «Հայաստանի սպառողների ասոցիացիան» բազմիցս հայտարարում էր, որ Հայաստանում պատշաճ մակնշված ձու չկա։ Այսօր արդեն, Ա. Պողոսյանն ասում է, որ դրական տեղաշարժ է արձանագրվել. թեև ոչ համատարած, բայց շուկայում ձվեր են հայտնվել, որոնց վրա օրը մակնշված է։ Մնում է, որ մեր քաղաքացիները ուշադիր լինեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը