Մեկնաբանություն

13.12.2020 21:03


Նիկոլը՝ Բաքվի զորահանդեսում

Նիկոլը՝ Բաքվի զորահանդեսում

«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Հայաստանին ու Արցախին պարտության տարած, Ադրբեջանին ու Թուրքիային հաղթանակ պարգևած Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է պաշտոնավարել։ Նիկոլը Ադրբեջանի քոչվոր ցեղից սարքեց հաղթող ազգ ու շարունակում է պարտության տանել հայերիս։

Քանի դեռ նա մնա վարչապետի աթոռին, Բաքվում տեղի ունեցած զորահանդեսն ամեն օր կշարունակվի, մենք ամեն օր նոր պարտություն կկրենք, ամեն օր նոր տարածք կկորցնենք, կիմանանք նոր զոհի կամ վիրավորի մասին։

Թուրքերն ու ադրբեջանցիները շատ անշնորհակալ գտնվեցին, իհարկե։ Նրանք Բաքվի զորահանդեսին չէին հրավիրել Նիկոլին, բայց վերջինիս ոգին դեկտեմբերի 10–ին թևածում էր Ադրբեջանի մայրաքաղաքում։

Նիկոլն, ըստ էության, ներկա էր Բաքվի զորահանդեսին։ Նրա՝ ՀՀ կառավարության շենքում գտնվելը նշանակում է՝ Թուրքիան ու Ադրբեջանը հույս են փայփայելու, որ կգրավեն ամբողջ Հայաստանն ու Արցախը։

Նիկոլը վարչապետի աթոռին նշանակում է՝ թուրքը բոլորիս տանը։

Եթե այս իշխանությունը շարունակում է ներկայացնել Հայաստանը, նշանակում է, որ աշխարհն ամեն օր թքելու է մեզ վրա, չի հարգելու մեզ և առևտուր է անելու մեր հաշվին։ Ու թող ոչ մեկը չնեղվի, երբ պարզի, որ առևտուր են անում իր ու իր երկրի վրա։ Քանզի եթե այս խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլը դեռ պետության ղեկավար է, ապա մենք արժանի ենք ավելի վատին, քան արձանագրեցինք նոյեմբերի 9–ին։

Ով Նիկոլի կողմնակից է, թուրքի լամուկ է։ Այո՛, հենց այդպես՝ թուրքի լամուկ։ Մնացածը ինքներդ որոշեք։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը