Լրահոս

13.04.2009 17:41


Վրաստանում ընդդիմությունը պատրաստվում է փակել նախագահական նստավայր տանող ճանապարհները

Վրաստանի «Ազգային ֆորումի» լիդերներից Իրակլի Մելաշվիլին հայտարարել է, որ ապրիլի 13-ից ընդդիմությունը պատաստվում է շուրջօրյա պիկետ կազմակերպել Վրաստանի նախագահական նստավայրի առաջ։ Նրա խոսքերով՝ փակվելու են նստավայր տանող բոլոր ճանապարհները և ակցիան շարունակվելու է այնքան, մինչև ընդդիմությունը հասնի իր նպատակին։ Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը՝ բացի այն, որ մարզային ակտիվ է ձևավորվելու, ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են պիկետ կազմակերպել նաև մի քանի այլ կառավարական շենքերի մոտ։

Այս խորագրի վերջին նյութերը