Մեկնաբանություն

18.12.2020 00:06


փաշինյանն, ըստ էության, խոստովանեց` իր հենարանը պողոսա-լյումպենն է, ժեխը

փաշինյանն, ըստ էության, խոստովանեց` իր հենարանը պողոսա-լյումպենն է, ժեխը

Ոմն մեկը, որ կրում է որպես անեծք հնչող նիկոլ փաշինյան անուն-ազգանունը, որը ինքն իրեն դեռ համարում է ՀՀ վարչապետ, այն օրը ամերիկյան ֆինանսավորմամբ գործող մի ռադիոկայանի հարցերին էր պատասխանում: Բնականաբար, ստերի ու քաղաքական անհեթեթությունների, պարզապես դեմագոգիայի և դատարկախոսության հերթական սեանս էր:

Այնուհանդերձ, փաշինյանը մի դիտարկում իրականությանը մի քիչ մոտ էր: Մասնավորապես, իշխանությունից իր և իր դավաճանական ռեժիմի հեռացման նպատակով խաղաղ ու քաղաքական ճնշման միջոցներով ծավալվող պայքարը նա բնորոշեց որպես... «էլիտար բունտ»: Հա, այդպես էլ ասաց. «Աշխատանքային մակարդակում այս պրոցեսը կոչում ենք «էլիտար բունտ«, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է...»:

Դե, նիկոլ փաշինյան կոչվող չարախետ թյուրիմացությունը նոր չէ ինքն իրեն նույնացնում «ժողովրդի» հետ: Բայց դա դեռ մի կողմ: Ինչպեսև, միառժամանակ մի կողմ թողնենք նրա փոքրոգի նենգամտության հերթական դրսևորումը, թե «իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է...»:

Կենտրոնանանք «էլիտար»-ի վրա:

Այն, որ այս օրերին փողոց է ելել հանրության՝ արժանապատվության նորմալ ընկալում և զգացողություն ունեցող զանգվածը, ակնհայտ է: Այն, որ տեղի ունեցող և օրեցօր ահագնացող շարժումն ամենևին էլ «էլիտար բունտ» չէ, դա նույնպես ակնհայտ է:

Ի դեպ, էլիտարի հետ «բունտը» սազական բառ չէ: Էլիտարի դեպքում գոնե ապստամբություն կամ հեղաշրջումն է տեղին գործածել: Իսկ բունտը ավելի շատ բնորոշ է լյումպեններին, նիկոլի «ջուջուլակերներին», անգրագետ և անհայրենիք ստամոքսամիտներին, նրանց, ովքեր կարող են հացի՝ 10 դրամ թանկանալու համար իրենց պատառոտել, բայց առանց «օֆ» քաշելու, ընդունել, որ ամբողջ քաղաքներ ու գյուղեր հանձնվեն թշնամուն: Մի խոսքով, բունտը՝ խռովությունը, ավելի շուտ լյումպեն-պողոսների դեպքում է գործածելի:

Վերադառնանք «էլիտարին»:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ նիկոլ փաշինյանի հրաժարականը կամ իշխանությունից անհապաղ հեռանալու պահանջը դնում են.

Ա) գործող և ակտիվ քաղաքական ուժերի և գործիչների ճնշող մեծամասնությունը, ըստ որում՝ միավորված են դնում այդ պահանջը: Բացի այդ, իշխանությունից այդ չարաղետ թյուրիմացության հեռացման անհրաժեշտությունն են ընդգծել Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները, պետության այլ նախկին ղեկավարներ, ՀՀ գործող նախագահը, այսինքն բոլոր նրանք, ում ընդունված է անվանել՝ քաղաքական էլիտա:

Բ) փաշինյանի հեռացման անհրաժեշտության մասին ընդգծել են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ, այսինքն՝ ազգի հոգևոր իշխանությունը, հոգևոր-կրոնական էլիտա՛ն:

Գ) Հայրենիքի մի զգալի մասը թշնամուն հանձնած փաշինյանի հեռացման պահանջով են հանդես եկել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, երկրի երկու ամենից ազդեցիկ բուհերի՝ ԵՊՀ-ի գիտխորհուրդը և Հայաստանի ամերիկյան համալսարանի մի քանի տասնյակ դասախոսներ, այլ գիտնականներ, գիտության, մշակույթի գործիչներ, այսինքն նրանք, ում սովորաբար անվանում են՝ գիտակրթական էլիտա:

Ի լրումն՝ նույնպիսի պահանջով են հանդես եկել մի ամբողջ շարք հայտնի բժիշկներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, նաև մի շարք իրավաբաններ, մի քանի հարյուր փաստաբաններ, այսինքն, կարելի է ասել՝ երկրի բժշկագիտական և իրավագիտական էլիտաները ևս:

Դ) փաշինյանի հեռացման անհրաժեշտությունն են ընդգծում Սփյուռքի մի քանի տասնյակ կազմակերպություններ, այդ թվում Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Կարելի է ասել՝ Սփյուռքի էլիտան:

Ե) փաշինյանի նման ձախավեր իմաստակի հեռացման անհրաժեշտությունն են ընդգծում նրա հիստերիկ և ոխակալ ռեակցիաների տիրույթից դուրս գտնվող բազմաթիվ հայ մեծահարուստ գործարարներ (նաև՝ բարերարներ), այդ թվում՝ առավել համախմբված հանդես եկող ռուսաստանաբնակ հայ գործարարները, նրանց մեծ մասը, ում սովորաբար բնորոշում են որպես գործարար կամ բիզնես էլիտա:

Պատկերի լիարժեքության համար մնում է, որ փաշինյանի նմանին իր տեղը՝ բանտ և պատմության աղբանոց նետելու պահանջով միասնաբար հանդես գան ինչպես պահեստազորի ու պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, այնպես էլ՝ գործող ուժային գերատեսչությունների ղեկավարները: Մի բան, որի ականատեղը, հնարավոր է, շուտով դառնանք, եթե սա մի քիչ էլ որոշի ձգձգել իր քաղդիակային «կառավարման» մղձավանջը:

Մեծ հաշվով, ստացվում է, որ ինչպես պետության, այնպես էլ՝ աշխարհով մեկ սփռված մեր ազգի բոլոր հնարավոր էլիտաները, ըստ էության՝ ժողովրդի առավել կարողունակ մասը պահանջում է փաշինյանի հրաժարականը:

Բայց, ամենից կարևորը. փաշինյանի հեռացման պահանջով այսօր փողոց են ելել տասնյակ ու տասնյակ հազարավոր հայրենակիցներ, որոնք այո, ավելի խնամված և կոկիկ տեսք ունեն, քանզի ազգային արժանապատվությունից բացի, նաև անհատական ամենապարզ ինքնահարգանք ունեն: Այո, այս տասնյակ ու տասնյակ հազարավոր հայրենակիցներին չես համեմատի նիկոլի «ջուջուլակեր» բիոմասսայի հետ: Այո, մեր այս հայրենակիցները ամեն առիթով չէ որ փողոց կելնեին, ի լրումն, նրանց մեծ մասը իր մասնագիտության մեջ իր աշխատանքում կայացած մարդիկ են: Այո, կա որակական տարբերույթուն, այս մարդկանց ոչ մի կերպ չես համեմատի նիկոլի համար «ուռած-քաշած» եկած լյումպենի կամ Երևանի կենտրոնում մարտաբաճկոնով շրջող վարձկանի հետ, ում համար Շուշին ստից բան էր կամ որը Քարվաճառը Ջաբրայիլից չի տարբերում…

Մյուս կողմից, նիկոլ փաշինյանը մոգոնելով հերթական ստերը ու «էլիտար բունտի» մասին բլթացնելով՝ իրականում խոստովանում է, որ իր միակ հույսն ու հենարանը պողոսն է: Չնայած, շուտով կարող է պարզվել, որ նույնիսկ այդ հարցում է նա սխալվում: Հաստատ սխալվում է։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը