Մեկնաբանություն

18.12.2020 17:05


Ալիևն ատամներով պաշտպանում է Փաշինյանին (տեսանյութ)

Ալիևն ատամներով պաշտպանում է Փաշինյանին (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում: Պատճառաբանությունն այն էր, որ հայրը մահացել է:

Իրականությունն այն է, որ Փաշինյանը պարզապես խուսափել է Ալիևի հետ նույն միջավայրում հայտնվելուց:

Փաստորեն, ստացվեց այնպես, որ Հայաստանը ԱՊՀ տիրույթում չկար: Չկար նաև Հայաստանի տեսակետը: Այսինքն՝ հաստատվեց այն պնդումը, որ մեր երկիրը գործնականում կորցրել է իր սուբյեկտայնությունը: Եվ դա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ:

Փաշինյանը գագաթնաժողովում չկար, բայց նրա ներքաղաքական շահերը պաշտպանողը կար: Փաշինյանին Հայաստանի ներքաղաքական հարցերում պաշտպանում էր ... Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևը ցինիկաբար ցույց տվեց, որ իրենք (Ալիև, որ ասում ենք, «Արուսը» հետն է) մտահոգված են, որ Փաշինյանը հանկարծ կարող է հեռացվել ՀՀ վարչապետի աթոռից:

Գագաթնաժողովում Ալիևը Հայաստանի նախկին իշխանությունների դեմ նիկոլավարի կռիվ էր տալիս, ինչով բացահայտում էր, որ այդ կռիվը կառավարվում է մեկ կենտրոնից:

Ալիևը կրկնում էր այն թեզերը, որոնք որպես արդարացում ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը: Ալիևն ասում է, որ Փաշինյանը մեղավոր չէ Հայաստանի պարտության համար: Ըստ նրա՝ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, քանզի ինքը նրանց ստեղծած բանակին է հաղթել (Ալիևն այդպիսով ուզում է նաև հակադարձել Քոչարյանի այն թեզին, որ հայկական կողմը պարտվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի պատճառով, այլ ոչ թե պարտվել են մեր ժողովուրդն ու բանակը): Ինչպես նկատում եք, նույն ալիևական կոդերը կրկնում են նաև Նիկոլն ու իր խունտան:

Ալիևը նաև մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում կարող են իշխանության գալ նախկին ուժերը: Այդ ձևակերպումներով Նիկոլն էլ է փորձում իր աթոռը պաշտպանել:

Մի խոսքով, Էրդողանն ու Ալիևը Նիկոլի արտաքին ու ներքին քաղաքականությունից օգտվելով գրավեցին Արցախի 9 շրջան, հարվածեցին Արցախի պետականությանը և տարածքներ են խլում Հայաստանից: Իրենք շատ լավ գիտեն, որ կարող են զարգացնել իրենց հաջողությունը բացառապես այն դեպքում, երբ Հայաստանի իշխանության ղեկին կապիտուլյանտ Փաշինյանն է: Դրա համար էլ Ալիևը բացահայտորեն պաշտպանում է Նիկոլին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը