Մեկնաբանություն

21.12.2020 16:05


«Նիկո՛լ, վարչապե՛տ» ձախողված օպերացիան և Հայաստանի ազատագրումը Նիկոլից

«Նիկո՛լ, վարչապե՛տ» ձախողված օպերացիան և Հայաստանի ազատագրումը Նիկոլից

Մենք հիմա «Անասնաֆերմայի» եզրափակիչ մասին ենք մոտենում։ «Նապոլեոն» խոզը շրջապատված է շներով և ունի միայն ոչխարների աջակցությունը։ Շներն ու ոչխարներն են տապալված խեղկատակին պահում աթոռին։ Դեռ պահում են։

Ինքը շներով ու ոչխարներով ուզում է կործանման տանել այն, ինչ մնացել է ու ճողոպրել այնպես, ինչպես 2008թ․ մարտի 1–ին արյուն թափել տվեց ու թռավ։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ դատվելու է և իրեն դատելու է Հայաստանի Հանրապետությունը։ Դա է պատճառը, որ Արցախի պետականությունը ոչնչացնելուց հետո անցել է Հայաստանի ոչնչացմանը։ Որ իրեն դատող սուբյեկտը չլինի։

Հիմա իր ուզածը քաղաքացիական բախումն է, երկրորդ «Մարտի 1»–ի կազմակերպումը, արյունահեղությունը։

Նիկոլը թքած ունի սգի վրա էլ, զոհերի վրա էլ, Սյունիքի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ։ Իրեն իր կաշին ու փողն է հետաքրքրում։ Փողը կուտակել է, հիմա ուզում է կաշին փրկել։ Ամեն գնով։ Կանգ չի առնի անգամ Հայաստանի կործանումը որպես գին վճարելուց։

Եռաբլուրում կամ Սյունիքում նա կազմակերպել էր «Նիկո՛լ, վարչապե՛տ» օպերացիան, բայց ձախողվեց։ Եռաբլուրում ինքն ու իր հետ եկածները սմբակներով կոխկրտում էին մեր տղաների գերեզմանները, քանզի այցի նպատակը հարգելն ու սգալը չէր։ Այցի նպատակը՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ» գոռալն ու աջակիցների սուրու ցույց տալն էր։ Սուրուն շատ չէր, բայց քիչ էլ չէր։ Կոմպլեքսավորվել, սակայն, պետք չէ, քանզի ամեն մի ազգի մեջ էլ այդքան ոչխար կա, ու եթե իշխանական մակարդակով նրանց լցնում են փողոց, ապա ստացվում է մեծաքանակ հոտ։

Սյունիքում թատրոնը չստացվեց, քանզի դարպասները փակ էին։ Ինչքան էլ որ հետը զորք էր տարել, միևնույն է Սյունիքը մերժեց դավաճանին։ Նիկոլի շոուն չստացվեց։ Նա՝ «դուխով» գլխարկի կրողը, վախից փախավ։

Սիսիանի հոգևորականը չսեղմեց Նիկոլի ձեռքը, ինչը շատ խորհրդանշական էր։ Նիկոլը մերժված է բոլոր կողմերից և դաժան ճակատագրի է արժանանալու։ Հարցն այն է, որ նա հեռանալիս ծանր վնասներ չհասցնի։ Իր ուզածը բախումներն են։ Միայն այդպես է ինքն իր փրկությունը տեսնում։

Սա ազգային–ազատագրական պայքար է։ Սյունիքն ազատագրվեց Նիկոլից, Հայ առաքելական եկեղեցին դուրս վռնդեց այդ ողորմելիին։ Հերթը մյուս մարզերինն է և Երևանինը։

Վաղը ժամը 12–ից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում պետք է սկսել Հայաստանը ներսից գրաված թուրքական 5–րդ շարասյան մաքրումը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը