Քաղաքական

22.12.2020 09:11


Արարատ Միրզոյանը պարգևատրել է իր թիկնապահներին, որոնք չկարողացան իրեն փրկել ամբոխի զայրույթից․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը պարգևատրել է իր թիկնապահներին, որոնք չկարողացան իրեն փրկել ամբոխի զայրույթից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները «գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգեւատրել ԱԱԾ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ իր թիկնապահներին, ովքեր չկարողացան նրան փրկել ամբոխի զայրույթից, եւ նա նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոց ընկավ։

Իսկ թիկնապահները կարող էին գոնե օդ կրակել։ ՊՊԾ պետն առհասարակ աշխատավայրում չի եղել, եւ օգնության կոչերին չեն արձագանքել։

Այս խորագրի վերջին նյութերը