Մեկնաբանություն

29.12.2020 13:56


Դավաճան թրքաբարո դուրսպրծուկը ՖԲ պատատակերին էլի տխմարություններ է վնգստացել

Դավաճան թրքաբարո դուրսպրծուկը ՖԲ պատատակերին էլի տխմարություններ է վնգստացել

Պարզ է, որ վերնագրում ակնարկվածը նիկոլ փաշինյանն է: Արցախը թշնամուն հանձնած, առհասարակ, Հայրենիքն ու ժողովրդին աղետի մեջ և կործանարար հորձանուտը գցած կապիտուլյանտը դեռ հանդգնում է ինչ-որ բաներ «բլթացնել», ըստ որում՝ բազմամանիպուլյատիվ «կռուտիտներով» ու բացահայտ դեմագոգիկ, շանտաժախառն ձևակերպումներով:

Հիմա էլ, թե՝ «նախկինների» վարած «ճկուն քաղաքականությունը» բերեց նրան, որ ըստ նիկոլ փաշինյանի՝ «2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման»:

Բացարձակ սո՛ւտ: Բացահայտ, նիկոլա-անբարո ստախոսությո՛ւն: Շրջանառություն-մրջանառությունը մի կողմ, բայց երբևէ Հայաստանի նախկին ղեկավարությունը 1998-ից հետո չի՛ քննարկել կարգավորման որևէ տարբերակ, որտեղ պարզորոշ նշված չլինի Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցը:

Երկրորդ, սա (նիկոլ փաշինյանը) ասում է, թե նախկինների վարած քաղաքականության պայմաններում էլ հնարավոր չեղավ խուսափել պատերազմից՝ 2014-15 թթ. «սահմանային պատերազմից» և 2016թ. «ապրիլյան պատերազմից»: Միաժամանակ գլխավոր կապիտուլյանտ ու դժոխքի դեսպանորդ փաշինյանկը պնդում է, թե՝ ««Ճկուն» քաղաքականության ջատագովների մեծագույն բացթողումն այն է, որ նրանք երկար տարիներ պատերազմից խուսափելու և ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել»:

Չէ, այս տխեղծին թվում է, թե բոլորն իր ադեպտների նման ուղեղները «թափած» են, տեղը միայն անահեթեթ նիկոլիզմներ կրկնելու ապարատներ են դրված, ու առհասարակ, մնացած բոլորի հիշողություններն էլ «ֆորմատ» է արված:

Նախ՝ թե՛ 2010-13թթ. «դիպուկահար պատերազմը», թե՛ 2013-16թթ. սահմանային-դիվերսիոն» պատերազմը, և, ամենակարևորը՝ 2016-ի «ապրիլյան պատերազմ»-ը հենց հակառակն ապացուցեցին: Ապացուցեցին կոնկրետ այն, որ Հայաստանի նախորդ ղեկավարները, առնվազն 20-22 տարի վարել են հենց պատերազմին պատրաստվելու քաղաքականություն, ինչը թույլ է տվել լիարժեք դիմակայել թշնամուն ու պահել հաղթանակի արդյունքներն ու հաղթական դիրքը:

Ավելին, նախորդ լարվածությունների գագաթնակետը 2016թ. «ապրիլյան պատերազմն» էր, որտեղ ապացուցվեց, որ տարիներ շարունակ, առնվազն 22 տարի Հայաստանը հենց պատրաստվել է պատերազմի ու լիովին պատրաստ էր: Հակառակ դեպքում՝ նախահարձակ թշնամին պատերազմի արդեն 3-րդ օրը իր իսկ սկսած հարձակումները դադարեցնելու ուղիներ չէր փնտրի ու Ռուսաստանի միջանորդությամբ հրադադար չէր խնդրի (նաև դրա հետ կապված է, որ շատերն ասում են՝ «քառօրյա պատերազմ», չնայած մարտական գործողությունները, մարման ընթացքով ու փոխհրետակոծման ու գնդակոծման տեսքով շարունակվել են մոտ մեկ ամիս):

Հատկապես նիկոլ փաշինյանի նման նենգամիտ ստախոսի «ունկնդրողների» կամ գերագույն ու անպատկառ ստախոսի ասածները լապշայի ծանրության տակ «կախականջ» լսող «կարդացած էշերի» համար (օղորմի հոգուդ, իմ խորաթափանց Մարուս տատ). եթե անգամ 2016-ի հունվարին շրջանառության մեջ էր դրվել ինչ-որ աննպաստ նախագիծ, ապա պատերազմին լիարժեք պատրաստ ու թշնամական ագրեսիան դիմագրաված, թշնամու քիթումռութը ջարդած Հայոց բանակը, Հայաստանի ղեկավարության հստակ հրամանատարությամբ, առոչինչ դարձրեց այդ նախագիծը: Սա՝ մե՛կ:

Երկրո՛րդը. Հայոց բանակի հերոսական դիմակայությունը թույլ տվեց էապես ուժեղացնել Հայաստանի ու Արցախի բանակցային դիրքերը դիվանագիտական ճակատում (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ): Ալիևը ստիպված էր ոչ միայն իր կոտրած ու հարամ ձեռքով ստորագրել և ընդունել մշտադիտարկման մեխանիզմների ներդրման հայկական կողմի պահանջները, այլև նեղ շրջապատում լացուկոծ էր անում, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Երրո՛րդը. Սորոսաթուրքական ֆինանսավորմամբ 18-ի ապրիլ-մայիսին Հայաստանում իշխանության բերվեցիր դու՝ նիկոլ փաշալի՛ևդ, և առաջին իսկ հնարավորության դեպքում վերելակում ալիևիդ հետ «ջրեցիր» Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, «ջրեցիր» ապրիլյան պատերազմում մեր լույս-տղերքի թափած արյունը, թղթի վրա խզբզած ինչ-որ անկապ պայմաններով բաներ պայմանավորվեցիր մեր ազգի երդվյալ թշնամու հետ ու թշնամու համար:

Ու դու դեռ վնգստո՞ւմ ես, թշվառակա՛ն:

Այսպես կոչված «թալանվածը հետ բերելու» մասին:

Սույնը, որ ընդամենը պարգևավճարներով «օրինականացրել» է գանձագողությունը, որ հանցավոր գործարքներ է կնքել ու կոռուպցիոն մեխանիզմներ կիրառել սպառազինության ձեռքբերման հետ կապված վերջին երկուսուկես տարում, հանդգնում է կաղկանձել ինչ-որ երևակայական թալանների կամ դրանք հետ չբերելու մասի՞ն:

Այ այլասերված (դեգեներատ), դո՞ւ չէիր, որ ասում էիր, թե Մալաթիա թաղամասը «լֆիկական օսվենցիմ է»: Դո՛ւ էիր: Եվ հեղաշրջումից հետո նույն Լֆի՞կը չէ (Սամվել Ալեքսանյան) քո հիմնական մատակարար «խոշոր սեփականատերերից» մեկը: Թե՞ դու ու կնիկդ չէիք «Ալեքս»-ի արտադրած հագուկապ գովազդողը: Հիմա դու «լֆիկական օսվենցիմի» ուզնի՞կ ես, թե՞ պապիդ նման՝ նադզիրածել-«պոլիցայ»: Թե՞ Ս.Ալեքսանյանը ոչինչ չի մուծվել կնգադ հիմնադրամներին, իսկ ըստ «օդում, բայց մեխից կախված» լուրերի՝ ոչ միայն հիմնադրամներին: Դու հիմա ամբողջ Հայաստանն ես «օսվենցիմ» դարձրել, այ հերձվածո՛ղ:

Դա դեռ իր հերթին: Կգա ժամանակը (այն վաղուց արդեն եկել է) և մուծվածները կա՛մ կբացահայտվեն, կա՛մ կինքնաբացահայտվեն: Ինչպես, օրինակ, Միքայել Մինասյանն ազնվորեն ու բացեիբաց խոստովանեց, որ շանտաժին տեղի տալով՝ տարիներ շարունակ քեզ միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր գումարներ է «ֆորա» տվել եղծաթերթիդ անվերադարձ իրացման համար: Այն թերթիդ (կներես, պարկեշտ ընթերցող), որ գեղի արտաքնոցում էլ չեն կարող գոնե մի բանի համար գործածել, զի անհնար է կեղտը կեղտով մաքրել:

Դու թալանի մասի՞ն ես վնգստում:

Ամենից կարևորը. ունեցել ես հարյուր միլիոնավոր դոլարներ տրամադրությանդ տակ: Ի՞նչ ես արել. իշխանական տժժիկներ, սպասարկող թանկանոց մեքենաներ, սպասարկող օդանավի ներկում, դստերդ՝ առանձին ավտո, կնոջդ՝ տասնյակ հազարավոր դոլարների մակիյաժ ու վարսավիր, փի-ար-ի համար՝ ասֆալտ, «թազա տոնածառ»: Իսկ ռազմական տեսանկյունից… չկրակող Սու-30-ններ ես գնել, ՏՕՌ-երի և արդյունավետ ՀՕՊ միջոցների փոխարեն, մեծ քանակությամբ անպետք «Օսա»-ների գործարք ես արել՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Դեռ մնացածի, այդ թվում՝ անպետք արկերի մասին չխոսենք:

Բանակը, բանակային ղեկավարման համակարգը քայքայել ես, տեղը օխլոսիդ «կլուբնիկ-կոտլետ» ես դեմ տվել (ի դեպ, այստեղ էլ քրեական հետապնդման լուրջ տեղիք տվող հիմնավոր կասկածներ կան, որ կոռուպցիոն սխեմա ես կիրառել), հիմա ելել ի՞նչ ես բլբլում:

…Գիտեմ, ծխելը թողել ես: Բայց էն «վորոնեժյան» ծխախոտատուփերից, ինչպես էլ չլինի, մի երկու արկղ պահած կլինես, մեկը բացի, սկսիր ծխել:

Ցմահի բանտախցում դրանից չեն տալու: Եթե իհարկե, մինչև այդ փուլը «ձգես»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը