Քաղաքական

29.12.2020 17:07


ՊՆ-ն պատասխան չունի՝ ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները մասնակցե՞լ են Նիկոլ Փաշինյանի կեցավայրի պահպանությանը

ՊՆ-ն պատասխան չունի՝ ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները մասնակցե՞լ են Նիկոլ Փաշինյանի կեցավայրի պահպանությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխան չունի՝ արդյոք ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները ներգրավված են եղել ավիացիոն ինստիտուտից դուրս պետական օբյեկտների պահպանությանը։

Նոյեմբերի 30-ին Aysor.amգրավոր հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով հաստատել կամ հերքել տարածվող տեղեկությունները՝ արդյոք կուրսանտները մասնակցել են ՀՀ վարչապետի կեցավայրի պահպանության գործընթացին, նրանց զենք տրվե՞լ է, թե՞ ոչ, որքա՞ն ժամանակով են կուրսանտները ներգրավված եղել կառավարական առանձնատների պահպանության մեջ։

Հարցումից րոպեներ անց ՊՆ-ից պատասխան ստացանք, որ գրությունն ուղարկվել է ՊՆ քարտուղարություն։

Սպասվում էր, որ պահանջվող հնգօրյա ժամկետում Պաշտպանության նախարարությունը կպատասխանի մեր հարցմանը, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա։

Մենք բազմաթիվ անգամներ կապ ենք հաստատել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, ամեն անգամ խնդրել են սպասել՝ շուտով հարցը կկարգավորվի ու մեր հարցմանը կպատասխանեն։

Անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն ՊՆ-ն այդպես էլ չտվեց պատասխան՝ կուրսանտները մասնակցե՞լ են Նիկոլ Փաշինյանի կեցավայրի պահպանության գործընթացին ու արդյոք դա չի հակասում ու խանգարում ռազմական ինստիտուտի կրթական գործընթացին։

Այս խորագրի վերջին նյութերը