Մեկնաբանություն

31.12.2020 00:25


Վարչա-մկան օրը... թե բա՝ «թող բոլոր ցավերը մնան անցնող տարում...»․ լո՞ւրջ

Վարչա-մկան օրը... թե բա՝ «թող բոլոր ցավերը մնան անցնող տարում...»․ լո՞ւրջ

Մեր ընտանիքը, բնականաբար, ոչ մի «նոր տարի» էլ չի նշելու: Սգի ու աղետի մեջ ի՞նչ գրողի տարած՝ «նոր տարի նշել»: Ու իմ շատ հարազատներ, ընկերներ ևս, գիտեմ, որ չեն անելու այն, ինչը մեր կենցաղային-առօրյա խոսքուզրույցում բնորոշում ենք որպես «նոր տարի անել»:

Նոր տարին տոն է: Առհասարակ:

Իսկ ի՞նչ, կներեք, տոն, եթե մի հերձվածողի ու նրա ոհմակի ապիկարության պատճառով ոչ միայն հազարավոր հայրենակիցների, ոչ միայն մի քանի սերնդի ակտիվ-մարտունակ երիտասարդներ ես կորցրել, այլև շարունակում ես կորցնել:

Ի՞նչ տոն կարող է լինել նիկոլաժանտախտի ժամանակ:

Ի՞նչ սև տոն, երբ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր 18-20, 20-25 տարեկան հայ տղաներ ոչ միայն զոհված կամ անհայտ կորած են, այլև դեռ մարմիններն էլ ոչ ոք չի գտել, դեռ նրանց ծնողները իրենց զավակի վրա լացելու մարդկային տարրական հնարավորությունից են զրկված...

Էդ ո՞նց եք էդ պայմաններում «տոնական սեղան» գցելու, և այդ անիծված սեղանի մոտ ո՞նց է ինչ-որ բան ձեր կերակրափողով թափանցելու ձեր մտածողության միակ օրգանը, որը բժշկագիտությունը սահմանում է որպես ստամոքս:

Լավ, դրանք կլինիկական դեպքեր են: Դրանք Արցախը էն գլխից իրենց մեջ վերացրել էին, Հայաստա՞նն ինչ է, որ չվերացնեն: Դրանք անբուժելի են: Դրանք «տոնական սալյուտ» էլ կխփեն: Դրանք իրենց սատանայի «ամանորյա ուղերձն» էլ կըմոշխնեն՝ փառք տալով... ստահակին:

Կան հայրենակիցներ էլ, որոնց իհարկե, ոչ մի դեպքում նախորդ նկարագրվածքում պատկերվածների հետ չես համեմատի:

Այս ազնիվ ու հիմնականում գլուխները կախ՝ իրենց գործի, տան, երեխաների վրա կենտրոնացած հայրենակիցներն էլ, միմյանց կամ այլոց հետ հաղորդակցվելիս, մի տեսակ մեղավոր տոնայնությամբ ասում են, թե՝ թող բոլոր ցավերը մնան անցնող տարվան, իսկ գալիք 2021-ը թող «ուրախ տարի» լինի...

Որքան հասկանալի ու բնական է հուզական հարթության վրա մարդկանց մղումը՝ որ լավ լինի: Որքան բնական է հուսալու մղումը, ինչը շատ մարդկային հատկանիշ է, նույնքան էլ անհասկանալի է, թե այդ ինչո՞ւ կամ ինչի՞ շնորհիվ է ինչ-որ բան լինելու լավ և նույնիսկ՝ «ուրախ»:

Կներեք, եթե հարամում եմ որևէ մեկի դատողականությունը, այսինքն՝ ստամոքսահյութի արտադրությունը, բայց չի՛ լինելու լավ, չի՛ լինելու ուրախ: Հակառակը՝ լինելու է ավելի ու ավելի վա՛տ, լինելու է կոշմարային, լինելու է շարունակական աղետ, լինելու է կործանում:

Ինչո՞ւ:

Իսկ այն պարզագույն պատճառով, որ գլխավոր ստահակին, գերագույն կործանիչին ու նեռին նույն կարգավիճակով քարշ ենք տալիս դեպի 2021 թվական:

Առհասարակ զարմանալի է, գիտե՞ք: Արդեն 50 օր է, ինչ ինձ համար իմ օրացույցում նոյեմբերի 10-ն է: Դուք այդ ո՞նց հասաք դեկտեմբերի 31-ին:

Այո, նոյեմբերի 10-ից Հայաստանում շարունակաբար ՎԱՐՉԱ-ՄԿԱՆ ՕՐՆ է: Ամե՛ն օր:

Ամեն օր կապիտուլյացիա:

Ամեն օր զոհեր:

Ամեն օր գերվածներ:

Ամեն օր թուրքին տրվող հայկական բնակավայրեր և կենսատարածք:

Ամեն օր պարտություն և գաղավիժում:

Ու դուք խոսում եք «լավ լինելո՞ւց»:

Հայաստանում չի լինելու ոչ մի լավ բան, չի լինելու ոչ մի մխիթարություն, չի լինելու վերապրելու, վերականգնվելու միկրոնաչափ հույս իսկ, քանի դեռ վարչապետի աթոռին նստած է արնախում սրիկան, հակահայը, ստահակը...

Լսո՞ւմ ես, նիկոլ փաշալիև: Ես նոր տարվա միակ մեկ մաղթանք ունեմ քեզ համար: Այն շատ կարճ է ու պարզ. մաղթում եմ, որ դու չլինես: Արդեն իսկ չափազանց է, որքան եղար, այ գլխակե՛ր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը