Աշխարհ

01.01.2021 19:22


«Նախապատրաստվում է Երրորդ համաշխարհայինը. էլիտաները պատերազմը հրահրողի դերի համար ընտրել են Էրդողանին». Անատոլի Վասերման

«Նախապատրաստվում է Երրորդ համաշխարհայինը. էլիտաները պատերազմը հրահրողի դերի համար ընտրել են Էրդողանին». Անատոլի Վասերման

Հայտնի լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, էրուդիտ Անատոլի Վասերմանն իր կանխատեսումն է տվել այս տարվա համար. նախապատրաստվում է Երրորդ համաշխարհային պատերազմը: Ինչպես նշում է Красная Весна-ն, Վասերմանն այդ մասին գրել է իր բլոգում:

ԱՄՆ-ում նոր իշխանական թիմի մասով նա նշել է, որ «նրանք արդեն իսկ հանցանք են գործել՝ կեղծելով ընտրությունները, և սրանով նրանք չեն սահմանափակվի ու ամեն հարցում իրենց կդրսևորեն հանցագործների պես»:

Քաղաքական մեկնաբանն այժմյան քաղաքական միջավայրը համեմատել է Երկրորդ աշխարհամարտից առաջ ստեղծված միջավայրի հետ:

«Այսօր հանգամանքները խառնվելու աստիճան նման են 1930-ականներին. համաշխարհային կապիտալների տերերը կրկին ցանկանում են իրենց պարտերքն այլոց արյունով մաքրել»,-նկատել է փորձագետը՝ շեշտելով, որ այն ժամանակ նրանք գտան Ադոլֆ Հիտլերին, իսկ հիմա այդ դերը տվել են «Մեծ Թուրանի» մասին երազողին (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան):

Համաշխարհային էլիտաների ենթադրյալ ընտրությունը, որը, ըստ էրուդիտի, կանգ է առել Էրդողանի վրա, բացատրվում է նրանով, որ «վերջինս պատրաստ է կռվել այդ էլիտաների այժմյան գլխավոր մրցակիցների՝ Չինաստանի և Ռուսաստանի դեմ»:

«Պատերազմ հրահրողի դերի համար դժվար է ավելի լավ թեկնածու գտնել»,-նշել է Վասերմանը:

«Այնպես որ այս տարում պետք է ուշադիր հետևել ԱՄՆ-ին և Թուրքիային. այնտեղ նախապատրաստվում է Երրորդ համաշխարհայինը. լավ կլիներ դրանից խուսափել...»,-նշել է փորձագետը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը