Քաղաքական

10.01.2021 22:17


ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Ծաղկաձորում ընկերոջ ծննդյան օրը հարբել է և ծեծկռտուք սարքել. Dejavu

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Ծաղկաձորում ընկերոջ ծննդյան օրը հարբել է և ծեծկռտուք սարքել. Dejavu

Հունվարի 2-ին ժամը 15:30-ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, իր ընկերոջ ծննդյան արարողության ժամանակ ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո սկսում է իրեն լկտի պահել՝ արժանանալով կողքի սեղանի դիտողությանը։ Այս մասին հայտնում է Տելեգրամի Dejavu ալիքը:

«Դրան ի պատասխան, նա սկսում է բարձր հայհոյել և զայրացած գոռալ, թե ինչպե՞ս է, որ իրեն չեն ճանաչում, ինքը ԱԺ պատգամավոր է, ինչպես կուզի, այնպես էլ կպահի իրեն: Կողքի սեղանի մասնակիցները փոխադարձ հայհոյանք են հնչեցնում շիշ բռնողի հասցեին՝ ասելով, որ թքած ունեն իր կարգավիճակի վրա և, որ ԱԺ պատգամավորը իրավունք չունի իրեն այդպես լկտի պահելու...Դրան ի պատասխան շիշ բռնողը հարձակվում է այդ սեղանի մասնակիցների վրա: Տեղի է ունենում վիճաբանություն և ծեծկրտուք: Տեսնելով, որ սեփական ուժերով չի ստացվում լուծել խնդիրը՝ շիշ բռնողը զանգահարում է ոստիկանապետ Վ.Ղազարյանին եւ հրահանգում նրան բերման ենթարկեն մյուս կողմին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում հասկանում են, որ միակ մեղավորը շիշ բռնողն է և փորձում են դեպքին ընթացք չտալ։ Սակայն շիշ բռնողը, լինելով ոչ սթափ վիճակում, կրկին զանգում է ոստիկանապետին և շատ կոշտ խոսակցություն ունենում իր հետ՝ զայրանալով, թե ինչո՞ւ իր ասածը ոստիկանները չեն կատարել: Հայկ Սարգսյանին հունից հանում է «հմի շիշ ես բռնում ու մարդ բռնել տալիս, մի երկու ամսից էլի լիքը բան ես բռնելու, ձեռներդ պարապած պահի այ բռնող» արտահայտությունը: Շիշ բռնողի հետ նույն սեղանին գտնվող որոշ մասնակիցներ մի կերպ հանգստացնում են նրան, հանդարտեցնում իրավիճակը՝ չթողնելով, որ այն ավելի բարդանա և թողնում հեռանում են իրենց հետ տանելով գրեթե անգիտակից հարբած վիճակում գտնվող ԱԺ պատգամավորին»:

Այս խորագրի վերջին նյութերը