Լրահոս

11.01.2021 20:52


Ավարտվել է 27-ամյա երիտասարդի կողմից խուլիգանության և ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է 27-ամյա երիտասարդի կողմից խուլիգանության և ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից խուլիգանության և ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից խուլիգանության և ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արմավիրի մարզի 27-ամյա երիտասարդը, մի խումբ անձանց հետ, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող քաղաքային այգու հարևանությամբ, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների ներկայությամբ, ինքնահաստատման մոլուցքով՝ բռնի գործողություններ է իրականացրել նույն մարզի 28-ամյա բնակչի նկատմամբ: Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին՝ ընկերների հետ շարունակելով իրենց բռնի գործողությունները, 27-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող մահակով հարվածել է գետնին ընկած 28-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով:

27-ամյա երիտասարդի վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ վերջինիս հետ ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը