Քաղաքական

12.01.2021 13:50


Փաշինյանն իրեն ստորացրած թշնամու հետ գնացել, ինչ-որ զիջողական բան է ստորագրում. արդյունքում՝ մենք չունեցանք գոնե մեկ գերու վերադարձ. Վահան Բաբայան (տեսանյութ)

Փաշինյանն  իրեն ստորացրած թշնամու հետ գնացել, ինչ-որ զիջողական բան է ստորագրում. արդյունքում՝ մենք չունեցանք գոնե մեկ գերու վերադարձ. Վահան Բաբայան (տեսանյութ)

Երեկ տեղի ունեցածը պատմության մեջ աննախադեպ խայտառակություն էր, երբևէ չեք տեսնի, որ կապիտուլյացիայի ենթարկված, պարտված ղեկավարը գնա բանակցությունների այն մարդու հետ, որն իրենց անվանում էր հարբած ծաղրածու: Մենք խայտառակ պարտություն ենք ունեցել և այս պահին միևնույն է, դրական քայլ չենք կարողանում ապահովել, իսկ այս մոսկովյան հանդիպման արդյունքում՝ մենք չունեցանք գոնե մեկ գերու վերադարձ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը՝ խոսելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման, համատեղ հայտարարության և գերիների չլուծված հարցի մասին:

Ըստ Բաբայանի՝ աններելի է նաև Փաշինյանի այն դիրքը, որ որևէ արդյունք չտված՝ բանակցությունների է գնում և որոշ բանավոր պայմանավորվածություններ գրավոր դարձնում: «Փաշինյանը գնացել, նստել, դիմացն ինչ տվել են, ստորագրել է. սա փաստ է, մենք ապրում ենք մի երկում, որի ղեկավարը պարտված լինելով հանդերձ՝ իրեն ստորացրած թշնամու հետ գնացել, ինչ-որ զիջողական բան է ստորագրում»:

Բաբայանի դիտարկմամբ՝ տարօրինակ է, որ երկրի համար ստեղծված կարևոր խնդիրները թողած, ռազմագերիների, անհետ կորածների խնդիրները թողած՝ մարդիկ քննարկում են Ալիևի այն խոսքը, թե Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան և Իրան: «Այստեղ միակ լուծումն այն պետք է լիներ, որ Փաշինյանը ներողություն խնդրեր ու հեռանար, բայց այսօր ասում է, որ չի հեռանալու»:

Մանրամասներն tert.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը