Քաղաքական

12.01.2021 15:11


Ինչո՞ւ էր փաշինյանը այդքան կարճ հարդարել մորուքը

Ինչո՞ւ էր փաշինյանը այդքան կարճ հարդարել մորուքը

«Դեժավյու» տլերգրամյան ալիքը մանրամասներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի բժշկական ստուգումներից․

«Ինչպես արդեն գրել էինք, հունվարի 11-ին Մոսկվա կատարվելիք այցից մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էին ժամանել Կրեմլի կողմից գործուղված բժշկական հետազոտողների խումբ, որոնք բազմակողմանի ստուգել են վարչապետ Փաշինյանի առողջական վիճակը։ Ստուգումներն արվել են Ռուսաստանից բերված սարքավորումներով, որպեսզի արժանահավատ լինեն ընդունող՝ ռուսական կողմի համար։ Ստուգումների տվյալների ուշացումն է եղել նաև պատճառը, որ այցի մասին հստակ տեղեկատվություն չէր տրամադրվում, իսկ այցը չէր հաստատվում, քանի դեռ չկային հետազոտությունների վերջնական արդյունքները։

Բավարարող արդյունքները ստանալուց բացի, սակայն, ռուսական հետազոտողները մեկ այլ պայման ևս դրել են Նիկոլ Փաշինյանի առջև։ Նրանք բաց տեքստով տեղեկացրել են, որ անհրաժեշտ է նաև սափրվել, քանի որ մորուքը ևս կարող է պատճառ դառնալ տարատեսակ միկրոբների և վարակների տարածման։ Փաշինյանը խնդրել է, եթե հնարավոր է, թողնել մորուքը՝ ասելով, որ ինչպես պետք է՝ թող ախտահանեն հանդիպումներից առաջ, դա իր թալիսմանն է եղել։ Երկարատև համոզումներից հետո, ռուսական բուժաշխատողները խորհրդակցել են Մոսկայում գործընկերների հետ և կարճ ժամանակ հետո համաձայնություն տվել՝ թույլ տալով մորուքի հնարավոր ամենից կարճ տարբերակը, որը հնարավորինս անվտանգ կարող է լինել։ Դա է եղել պատճառը, թե ինչու էր Փաշինյանը այդքան կարճ հարդարել իր՝ բրենդ դարձած մորուքը»։

Այս խորագրի վերջին նյութերը